040.0221.25.06.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
25 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1997 թվականի N 221
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր՝ համաձայն NN 1-6 հավելվածների։
2. Հաստատել բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարման կարգը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում հաստատել օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների համար վճարի գումարի հաշվարկման մեթոդական ցուցումները։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» N 448 որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից, իսկ ոռոգման նպատակով ջրօգտագործման և սպառման մասով` 1999 թվականի հունվարի 1-ից:
Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը Սևանա լճից ոռոգման և հիդրոէներգետիկ նպատակներով ջրի օգտագործման և սպառման վճարը մեկ խոր. մետրի համար սահմանել 0,2 դրամ:
(5-րդ կետը խմբ. 16.12.97 N 584)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հավելված N 1 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
ջրի օգտագործման ԵՎ սպառման համար
(մեկ խոր. մետրի համար՝ դրամով)
Ջրերի տեսակները և օգտագործման |
Ջրի օգտագործման և սպառման |
Երկրաբանահետախուզական |
1 |
2 |
3 |
Մակերևութային ջրեր | ||
ոռոգման, ձկնաբուծության նպատակով |
1.0 |
|
արդյունաբերական, խմելու և կենցաղային նպատակներով |
0.5 |
|
Սևանա լճից ջրի օգտագործում (անկախ ջրօգտագործման նպատակից) |
1.5 |
|
Ստորերկրյա քաղցրահամ ջրեր | ||
Խմելու համար պիտանի | ||
ոռոգման, ձկնաբուծության, արդյունաբերական, խմելու և կենցաղային նպատակներով | 1.0 | 0.5 |
Խմելու համար ոչ պիտանի | ||
ոռոգման, ձկնաբուծության և արդյունաբերական նպատակներով |
1.0 |
0.25 |
Ծանոթագրություն. | Ձկնաբուծության բնագավառում վճարման ենթակա է օգտագործված ջրի ընդհանուր քանակի 5 տոկոսը։ |
(հավելվածը փոփ. 16.12.97 N 584)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ |
Հավելված N 2 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
օգտակար հանածոների մարված (արդյունահանված) պաշարների համար
(մեկ միավոր մարված պաշարի համար՝ դրամով)
Օգտակար հանածոների խմբերը և անվանումները |
Չափի միավորը | Վճարաչափը մարված պաշարի համար |
Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարաչափը |
1 |
2 |
3 |
4 |
Ազնիվ և գունավոր մետաղներ պարունակող հանքաքարեր |
|||
Զանգեզուրի կոմբինատ | տ | 20-25 | 20 |
Ագարակի կոմբինատ | տ | 10-15 | 10 |
Կապանի հանքվարչություն | տ | 15-20 | 23 |
Շահումյանի հանք | տ | 100-120 | 100 |
ոսկի | գ | 150-200 | 20 |
արծաթ | գ | 1.5-2 | 1 |
ՎառելիքաԷներգետիկ հումք | |||
ածուխ | տ | 100-150 | 15 |
տորֆ | տ | 40-50 | 5 |
Երեսպատման քարեր | |||
տուֆ | խոր. մ | 125-150 | 20 |
ֆելզիթային տուֆ (այդ թվում՝ դեկորատիվ) |
խոր. մ | 200-250 | 25 |
գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ) |
խոր. մ | 120-160 | 36 |
մարմար, մարմարացված կրաքարեր | խոր. մ | 150-210 | 30 |
դեկորատիվ մարմար | խոր. մ | 150-210 | 30 |
կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիտներ | խոր. մ | 210-240 | 30 |
տրավերտին | խոր. մ | 200-250 | 20 |
բազալտ | խոր. մ | 200-250 | 15 |
հիալոբազալտ | խոր. մ | 200-250 | 15 |
Շինարարական քարեր | |||
տուֆ |
խոր. մ |
24-30 | 20 |
ֆելզիտային տուֆ |
խոր. մ |
48-54 | 25 |
տուֆաավազաքարեր |
խոր. մ |
10-15 | 20 |
բազալտ |
խոր. մ |
40-54 | 15 |
անդեզիտ, անդեզիտաբազալտ | խոր. մ | 35-40 | 15 |
պորֆիրիտ |
խոր. մ |
30-35 | 15 |
կրաքար | խոր. մ | 20-25 | 5 |
Լցանյութեր և բալաստային հումք | |||
հրաբխային խարամ | խոր. մ | 18-20 | 10 |
պեմզա | խոր. մ | 20-25 | 10 |
ավազախճաքարային խառնուրդ | խոր. մ | 15-20 | 8 |
բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ, անդեզիտա բազալտ, լիպարիտ) |
խոր. մ | 10-15 | 8 |
տուֆալցանյութեր | խոր. մ | 10-15 | 8 |
Շինանյութերի արտադրության հումք | |||
ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր) | խոր. մ | 10-15 | 5 |
կրաքար (կիր ստանալու համար) | խոր. մ | 15-20 | 5 |
կավեր | խոր. մ | 10-15 | 5 |
բնական հանքային ներկեր | խոր. մ | 10-12 | 10 |
գիպսատար կավեր | խոր. մ | 10-15 | 50 |
Գունագեղ քարեր, փայլաքարեր | |||
ագաթ | կգ | 500-550 | 40 |
փիրուզ | կգ | 3600-3800 | 145 |
վանակատ (ծիածանվող օբսիդիան) | կգ | 200-300 | 300 |
հասպիս | կգ | 250-300 | 35 |
օնիքսանման մարմար | կգ | 450-500 | 70 |
լիստվենիտ | կգ | 450-500 | 70 |
Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումք |
|||
բենտոնիտ | տ | 250-300 | 12 |
ցեոլիտ | խոր.մ | 45-50 | 15 |
պեռլիտ | խոր.մ | 75-80 | 12 |
դիատոմիտ | խոր.մ | 80-85 | 12 |
դունիտ և պերիդոտիտ | տ | 10-15 | 5 |
հրակայուն կավեր | տ | 15-20 | 5 |
անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք) |
տ | 10-15 | 5 |
կերակրի աղ | տ | 600-650 | 20 |
կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) | տ | 25-30 | 10 |
դոլոմիտ | տ | 20-25 | 10 |
բարիտ | տ | 25-30 | 10 |
տեխնիկական քարաղ | տ | 250-300 | |
Հանքային ջրեր | |||
արդյունաբերական նպատակով | խոր. մ | 3600-4000 | 120 |
բուժական նպատակով | խոր. մ | 180-200 |
60 |
Ծանոթագրություն. | Հանքային ջրեր օգտագործողները վճարում են օգտագործված ջրի քանակին համապատասխան։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ |
Հավելված N 3 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար
(հավելվածն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
Հավելված N 4 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար
(հավելվածն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
Հավելված N 5 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար
(հավելվածն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
Հավելված N 6 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
(հավելվածն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
բնական ռեսուրսների օգտագործման ԵՎ շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարման
1. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
2. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
3. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվության հիման վրա:
4. Օգտակար հանածոների արդյունահանման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա վիճակագրական հաշվետվության հիման վրա։
5. Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա և «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվությունների հիման վրա։
6. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
7. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
8. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
9. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
10. Ընդերքօգտագործողները երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարումից ազատվում են, եթե՝
ա) արդյունահանվող պաշարները հետախուզվել և հաշվարկվել են ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սեփական միջոցների հաշվին,
բ) արդյունահանվում են հաստատված արտահաշվեկշռային պաշարներ։
11. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)
12. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
13. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)
14. Վճարը հաշվարկվում է աշխատանքի ինքնարժեքի մեջ։
15. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)
16. Վճարողները 2-տա (ջրտնտ), 70-տա, 2-տա (օդ), 1 -թափոններ, «Բնօգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վճարումների մասին» 1-բավ, 4-ՆՈ և N 1 «Հաշվեկշռային հաշվետվություն» հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակ։
17. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)
18. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)
19. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)
20. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)
(կարգը փոփ. 19.09.98 N 588, 31.12.98 ՀՕՈ-3)