Գլխավոր տեղեկություն
Номер
N 1880-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.119
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.01.2007
Дата вступления в силу
03.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2006 թվականի N 1880-Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԵՎ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԹՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1211-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» և «Շրջակա միջավայրի, հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպել՝ «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով:

2. Սահմանել, որ «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող գույքը սեփականության իրավունքով հանձնվում, իսկ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1211-Ն որոշումը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել «Շրջակա միջավայրի, հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետի համաձայն կազմակերպությանն ամրացվող գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1716-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կանոնադրությունը 8-րդ կետի «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է1» - «է7» ենթակետերով`

«է1) շրջակա միջավայրի օբյեկտներում (հող, օդ, ջուր, սննդային հումք, սննդամթերքներ, կենդանի օրգանիզմի կենսաբանական միջավայրեր) հիգիենիկ և թունաբանական փորձագիտական հետազոտությունների իրականացում` դրանց պիտանիության վերաբերյալ, այդ թվում` քիմիական նյութերի մնացորդային քանակների որոշում,

է2) զանազան մածուկների, բալասանների, բուժիչ մաստակների թունաբանական փորձագիտական հետազոտություններ,

է3) բնական և սինթետիկ պոլիմերային նյութերի, ներկանյութերի փորձագիտական հետազոտություններ,

է4) դեղամիջոցների թունաբանական հետազոտություններ,

է5) մանկական և արդյունաբերական հումքի ու արտադրանքի փորձագիտական հետազոտություններ,

է6) պոլիմերային հումքից պատրաստված կենցաղային իրերի (ամանեղեն, փաթեթավորման իրեր, թաղանթներ, շինանյութեր, ներկեր և այլն) հիգիենիկ, քիմիական և թունաբանական փորձաքննություն,

է7) բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատներ) հանքային պարարտանյութերի և աճի կարգավորիչների փորձագիտական հետազոտություններ,»:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 30
Երևան