Գլխավոր տեղեկություն
Номер
N 692-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2005-02.11.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.02/29(328) Հոդ.713
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.05.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2004
Дата вступления в силу
01.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2004 թվականի N 692-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ԵՎ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 11.08.05 N 1220-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարման չափերը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարման չափերը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների պարգևատրման չափերը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 11.08.05 N 1220-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. մայիսի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 13-ի N 692-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
(Վերնագիրը լրաց. 11.08.05 N 1220-Ն)

Սննդի օրական վճարման չափը

(դրամ)
 

ՀՀ առաջնություններ, ՀՀ տարածքում ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարեր

 Մարզային առաջնություններ, ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումներ

Մեծահասակներ

2500

1500

Երիտասարդներ, պատանիներ

2000

1200

Այլ մասնակիցներ
(մրցավարներ, բժիշկներ)

2000

1200


Գիշերավարձի վճարման չափը

(դրամ)
 

Երևան քաղաքում

Մարզերում

Ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում

մինչև 4000

2000

Ծախսերը չհաստատող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում

2000

1300

(Հավելվածը լրաց. 11.08.05 N 1220-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 13-ի N 692-Ն որոշման

  ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ԵՎ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

(դրամ)

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

Մեկ մասնակցի կեցության
վճարի չափը

1.

«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՊՓԲԸ

9800

2.

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՊՓԲԸ

9800

3.

«Էրեբունի-Տուրիստ» ՍՊԸ

8000

4.

«ԱՅԳ» սպորտային համալիր» ՍՊԸ

12800

5.

«Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ

8000

6.

«Կուրորտաբանական և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ

14000

7.

Այլ առողջարաններ և մարզահամալիրներ

6000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 13-ի N 692-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
(Վերնագիրը լրաց. 11.08.05 N 1220-Ն)

(հազ. դրամ)

Մարզաձևերի պայմանական խմբերը

I տեղ

II տեղ

III տեղ

Առաջին խումբ (մեծահասակներ)

(ծանրամարտ, ազատ ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, շախմատ,  բռնցքամարտ, ՀՀ տարածքում ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարեր)

Մարզիկներ      

30,0

20,0

15,0

Հաղթողի մարզիչին

20,0

 

 

Երկրորդ խումբ (մեծահասակներ)

(աթլետիկա, մարմնամարզություն, ջրացատկ, սեղանի թենիս, սամբո, սուսերամարտ, թաեքվոնդո, հրաձգություն)

Մարզիկներ      

20,0

15,0

10,0

Հաղթողի մարզիչին

15,0

 

 

Երրորդ խումբ (մեծահասակներ)

(ձիասպորտ, ջրագնդակ, բադմինտոն, հանդբոլ, մականախաղ, գեղասահք, վոլեյբոլ,  գեղարվեստական մարմնամարզություն, լող, հեծանվային սպորտ, նետաձգություն, թենիս, ակրոբատիկա, թիավարություն, առագաստանավային սպորտ, դահուկավազք,  լեռնադահուկ, բիաթլոն, շաշկի, գեղալող, կոխ, կանոէ, բասկետբոլ, ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումներ)

Մարզիկներ      

10,0

7,0

5,0

Հաղթողի մարզիչին

5,0

 

 

Հանրապետության երիտասարդների առաջնությունների ժամանակ կիրառվում է սույն որոշման N 3 հավելվածում նշված պարգևատրումների 50 տոկոսի չափը:

(Հավելվածը լրաց. 11.08.05 N 1220-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2023, N 1563-Ն 01.01.2024, N 692-Ն
05.04.2018, N 390-Ն 10.04.2018, N 692-Ն
12.10.2006, N 1426-Ն 02.11.2006, N 692-Ն
11.08.2005, N 1220-Ն 01.09.2005, N 692-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան