Գլխավոր տեղեկություն
Номер
N 1509-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1193
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Дата вступления в силу
16.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2006 թվականի N 1509-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների 2006/2007 ուսումնական տարվա ընդունելության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ) տեղերը հաստատելու մասին» N 605-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 2 հավելվածի`

ա) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բաժնի «0515 Զարդակիրառական արվեստ 180» տողում «180» թիվը փոխարինել «160» թվով, իսկ «Ընդամենը 1395» տողում` «1395» թիվը` «1375» թվով.

բ) «VII. Շիրակի մարզպետարան» բաժնի «0515 Զարդակիրառական արվեստ 20» տողում «20» թիվը փոխարինել «40» թվով, իսկ «Ընդամենը 60» տողում` «60» թիվը` «80» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 28
Երևան