Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 533-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.362
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.09.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
15.09.2006
Дата вступления в силу
01.01.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006349

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 սեպտեմբերի 2006 թ.

թիվ 533-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի ««Ապահովագրական սակագների հիմնավորման կարգը», «Ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը», «Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների չափը, դրանց ձևավորման և հաշվարկման կարգը», «Ապահովագրական վկայագրերի հաշվառման և պահպանման կարգը», «Վերաապահովագրության պահանջները սահմանող կարգը», «Ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմանները և առանձնահատկությունները», «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը», «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները» հաստատելու մասին» թիվ 124-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրից հանել ««Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը»,» բառերը:

2. Ուժը կորցրած  ճանաչել որոշման 1.7 կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. սեպտեմբերի 15
 Երևան