040.01.31.04.03.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
4 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 1998 թվականի N 131
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի «գ» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետև` նախարարություն) աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի (այսուհետև ֆոնդ) միջոցների օգտագործման կարգը:
2. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 15 տոկոսը յուրաքանչյուր ամիս բաշխվում է ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության և ֆինանսական վերահսկողության մարզային բաժինների աշխատողների միջև` որպես պարգևատրում:
3. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 15 տոկոսը` եռամսյակային կտրվածքով տրվող պարգևատրումների ձևով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի (այսուհետև` նախարար) հրամանով բաշխվում է գանձապետական բաժանմունքների աշխատողների միջև:
(3-րդ կետը խմբ. 02.07.98 N 419)
4. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 60 տոկոսը եռամսյակային կտրվածքով տրվող պարգևատրումների ձևով նախարարի մեկ տեղակալի ենթակայության տակ գտնվող բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին և ուղղակի ենթակայությամբ նախարարին ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանումներին հասանելիք աշխատավարձի ֆոնդի հարաբերակցությամբ բաշխվում է նախարարության գործառույթների առանձին ոլորտներում աշխատանքների կազմակերպման կամ կատարման արդյունավետություն ցուցաբերած աշխատողների միջև:
(4-րդ կետը փոփ. 02.07.98 N 419)
5. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 10 տոկոսը նախարարի որոշմամբ հաստատված չափերով և հաճախականությամբ կարող է բաշխվել առանձին աշխատողների միջև` որպես առանձին աշխատանքների կատարման համար պարգևատրում:
6. Սույն կարգով նախատեսված բաշխումներն իրականացվում են նախարարի հրամանով, ընդ որում, սույն կարգի 2-րդ կետով նախատեսված բաշխումներն իրականացվում են ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետի ներկայացմամբ, իսկ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված բաշխումները նախարարի տեղակալների և ուղղակի ենթակայությամբ նախարարին ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ:
7. Սույն կարգում նշված սահմանաքանակները ներառում են նախարարության` որպես գործատուի կողմից կատարվելիք սոցիալական ապահովության վճարները:
8. Տարվա վերջին ամսվա (եռամսյակի) համար տրվող պարգևատրումները բաշխվում են Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարման եզրափակիչ շրջանառության ժամկետի ընթացքում:
(կարգը խմբ.,փոփ. 02.07.98 N 419)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.1999, N 264 | 16.05.1999, N 131 | |
02.07.1998, N 419 | 06.08.1998, N 131 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|