Գլխավոր տեղեկություն
Номер
N 1492-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2006-04.09.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1181
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Дата вступления в силу
25.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1492-Ն

5.8 ՄՎՏ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) գործարկման եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 31
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման

Կ Ա Ր Գ

5.8 ՄՎՏ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և սահմանում է 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ` ջերմատեղակայանք) գործարկման եզրակացություն տալու գործընթացը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմատեղակայանքներ գործարկող անձանց վրա:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և ջերմային էներգիա սպառողների 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմատեղակայանքների գործարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության` գործարկման թույլտվության առկայության դեպքում:

4. Ջերմատեղակայանքները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մատակարարի կողմից տրված տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրանց հիման վրա կազմված նախագծին համապատասխան:

5. Ջերմատեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազոր անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման N 2 հավելվածի ցանկով նախատեսված համապատասխան փաստաթղթերի բնօրինակները` լիազոր մարմնի մոտ թողնելով դրանց պատճենները:

6. Ջերմատեղակայանքի սեփականատիրոջ (լիազոր անձի) դիմումն ստանալուց 7 օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված ու հավաքակցված ջերմատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ջերմամատակարարման ուրվակը:

Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման N 3 հավելվածի, տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն` թույլատրելով ջերմատեղակայանքի գործարկումը:

7. Լիազոր մարմնի կողմից ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) մասնակցությամբ:

8. Ջերմատեղակայանքների` նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման և կարգաբերման աշխատանքները թերի կատարելու դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:

9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով 7 օրվա ընթացքում կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն):
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման

Ց Ա Ն Կ

5.8 ՄՎՏ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

Ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումը լիազոր մարմին ջերմատեղակայանքները տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին

Տեխնիկական պայմանները (առաջադրանքը)

Ջերմատեղակայանքների փորձաքննություն, այդ թվում` բնապահպանական, անցած նախագիծը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից

Ջերմատեղակայանքների, ջերմատեխնիկական սարքերի շահագործման հրահանգները, ինչպես նաև արմատուրների, ավտոմատ կարգավորիչների, չափման և հսկման սարքերի անձնագրերը

Ջերմատեղակայանքների կազմում առկա 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը

Ջերմատեղակայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունները

Ջերմատեղակայանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի պատճենը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման

 

 Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

МИНИСТЕРСТВО ЭНЕРГЕТИКИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

ք. Երևան, Կառավարական տուն 2
 ____  _______    200   թ.
 

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ____

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`

Սեփականատեր  ________________________________________________
___________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
Տեղադրման վայրը  _______________________________________________

Լրիվ անվանումը  ________________________________________________

Տեսակը  ______________________________________________________

Հզորությունը _______________________________________________ (ՄՎտ)

Ջերմատարի պարամետրերը  ________________________________________
(ծախսը` մ3/ժ, ճնշումը` կգ/սմ2, ջերմաստիճանը` 0C)
___________________________________________________________

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը  _________________________________

Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը __________________
____________________________________________________________


Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

___________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
___________________________________________________________
(ջերմատեղակայանքի լրիվ անվանումը)

տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Թույլատրվում է ջերմատեղակայանքը գործարկել:

Կ.Տ.
Ղեկավար


__________________
(ստորագրությունը)


__________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան