Գլխավոր տեղեկություն
Номер
N 1748-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.11.2005
Дата вступления в силу
06.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1748-Ա

 

«ԵՂՎԱՐԴԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԵՍԱՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 241-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Եղվարդի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի քաղաքային տեսացանց» պետական ձեռնարկությունը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Եղվարդի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի քաղաքային տեսացանց» պետական ձեռնարկության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմերում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և լուծարվող բաժնետիրական ընկերության ու պետական ձեռնարկության գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովներին՝ «Եղվարդի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի քաղաքային տեսացանց» պետական ձեռնարկության`

ա) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության և ձեռնարկության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Եղվարդի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի քաղաքային տեսացանց» պետական ձեռնարկության լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության և ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 26
Երևան