Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-305-3
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1173
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.2006
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
23.10.2006
Дата вступления в силу
25.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագա քաղաքում ստորագրված «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիան (կից վերապահումներով)։

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան

23 հոկտեմբերի 2006 թվականի,
քաղ. Երևան
Ն-305-3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ

«ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
 ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի 42-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը վերապահում է կատարում՝

1) Կոնվենցիայի 24-րդ հոդվածի վերաբերյալ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական մարմին ուղարկվող դիմումները, հաղորդագրությունները կամ այլ փաստաթղթերը կընդունվեն բնագիր լեզվով, որոնք պետք է ուղեկցվեն դրանց հայերեն թարգմանությամբ, իսկ եթե դա հնարավոր չէ՝ անգլերեն թարգմանությամբ.

2) Կոնվենցիայի 26-րդ հոդվածի վերաբերյալ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը իրեն պարտավորված չի համարում կրել Կոնվենցիայի 26-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված ծախսերը, որոնք առաջացել են փաստաբանների կամ խորհրդատուների մասնակցության պատճառով կամ դատական ընթացակարգերի արդյունքում, բացառությամբ այն վճարումների, որոնք կարող են փոխհատուցվել իրավաբանական օգնության և խորհրդատվության Հայաստանի Հանրապետության համակարգի կողմից։