Գլխավոր տեղեկություն
Номер
N 840-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (07.12.2006-13.11.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.826
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.06.2006
Дата вступления в силу
13.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 840-Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված հավելվածի 29-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները սեփականության իրավունքով փոխանցել համապատասխան քաղաքային համայնքներին, Երևանում` Երևանի քաղաքապետին` ըստ դրանց տեղաբաշխվածության:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ քաղաքային համայնքների ղեկավարների հետ համատեղ, Երևանում` Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը գույքագրել քաղաքային համայնքների (Երևանում՝ Երևանի) վարչական սահմաններում առկա բոլոր ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները՝ ապահովելով գույքի՝ սահմանված կարգով հանձնումը քաղաքային համայնքներին (Երևանում` Երևանի քաղաքապետարանին):

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ փոխհամաձայնեցված առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում` սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ու Երևանի քաղաքապետին` մինչև 2007 թվականի ապրիլի 15-ը մշակել ճանապարհային լուսացույցների և այլ տեխնիկական միջոցների պահպանման և շահագործման վերաբերյալ նորմատիվներ` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(4-րդ կետը խմբ. 16.11.06 N 1628-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 20
Երևան