Գլխավոր տեղեկություն
Номер
N 525-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.11.01/26(235)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.09.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
15.09.2006
Дата вступления в силу
13.09.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 սեպտեմբերի 2006 թ.

N 525-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով «Սալեքս Գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 690) 2006 թվականի օգոստոսի 30-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 40 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Սալեքս Գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 690) տրամադրել այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Մաշտոցի 5 հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. սեպտեմբերի 15
 Երևան