«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2006 թվականի N 896-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի պետական հատվածի կառավարման բարելավման, պետական գույքը մասնավորեցնելուն նախապատրաստելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 05.10.06 N 1424-Ն)
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`
ա) սահմանված կարգով «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները և «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները և «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը միացնելով «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը.
բ) մինչև 2007 թվականի մարտի 1-ը` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ընկերությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով միացման պայմանագրի ու փոխանցման ակտերի կնքումը, անհրաժեշտ փաստաթղթերն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելը, ինչպես նաև միացման հետևանքով ընդլայնվող` «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հաստատումը.
գ) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը նախապատրաստել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման փաթեթ և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
դ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում օրենքով սահմանված կարգով նվազեցնել «Հայգազարդ», «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ» և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները` նշված ընկերությունների կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման ճանապարհով:
(1-ին կետը խմբ., փոփ. 05.10.06 N 1424-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման 8-րդ կետի «թ» ենթակետը և 10-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.10.2006, N 1424-Ն | 02.11.2006, N 896-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|