Գլխավոր տեղեկություն
Номер
N 6-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.01.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.2007
Дата вступления в силу
17.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 6-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մեծահասակների հիվանդանոցի շենքերը, շինությունները (7307.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով հիվանդանոցը, ախտահանիչ կայանը, ճաշարանը, լվացքատուն-կաթսայատունը, ավտոբոքսերը, արհեստանոց-պահակատունը (այսուհետ` գույք) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Բագրատունյաց 1) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Լեբեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Շիրակի 4-րդ նրբանցք, 10 շենք, բն. 11): 

2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի օգոստոսի 31-ին գնահատված գույքի շուկայական արժեքը` 280145 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 210109 հազ. դրամ:

3. Սահմանել, որ`

ա) գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը կազմում է 1,51323 հեկտար, որից`

0.1212 հեկտար հողատարածքը հանդիսանում է հնագիտական հետազոտությունների տարածք և ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներում,

0.0545 հեկտար հողատարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման տարածք.

բ) գնորդին է օտարվում 1.33753 հեկտար հողատարածքը` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) գույքը 5 տարի ժամկետով օգտագործվելու է բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով:

4. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գնորդի հետ կնքել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներում ընդգրկված` 0.1212 հեկտար հողատարածքի և ընդհանուր օգտագործման 0.0545 հեկտար հողատարածքի հողօգտագործման պայմանագրերը: 

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի վաճառքի գնի 50 տոկոսի և հողամասի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) գույքի վաճառքի գնի մնացած 50 տոկոսը վճարել 6 ամսվա ընթացքում,

բ) պայմանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի չափով ներդրում, հետևյալ համամասնությամբ`

առաջին տարում` 35 մլն դրամ,

երկրորդ տարում` 45 մլն դրամ,

երրորդ տարում` 20 մլն դրամ.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1200 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. հունվարի 13
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան