Գլխավոր տեղեկություն
Номер
N 1439-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.10.2006-29.12.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.10.2006
Дата вступления в силу
21.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1439-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում ստացված միջոցներից գոյացած դրամաշնորհների մուտքագրման և ելքագրման համար՝ գործողության ժամկետը սահմանելով մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հոկտեմբերի 14
Երևան