Գլխավոր տեղեկություն
Номер
N 116
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.06.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.05.20/11
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.05.1997
Дата вступления в силу
30.05.1997

040.0116.02.05.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
2 ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 1997 թվականի N 116
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31, 39 հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախկին քաղաքաշինության նախարարության ենթակայության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների հաշվեկշիռներում հաշվեգրված բնակարանային ֆոնդի բնակելի շենքերի բացվածքները և ոչ բնակելի տարածքները (բնակելի շենքերում` նախագծով նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիսացող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով չպատկանող ոչ բնակելի շինությունները (տարածքներ) (արհեստանոց, արտադրական, առևտրային, գրասենյակային և այլն) համարել համապատասխան համայնքներին սեփականության իրավունքով հանձնված` բացառությամբ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքների, վարձակալությամբ տրված արվեստանոցների և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված մասնավորեցման ենթակա ոչ բնակելի տարածքների:

(1-ին կետը խմբ. 20.06.01 N 550)

2. (կետն ուժը կորցրել է 20.06.01 N 550)

3. (կետն ուժը կորցրել է 20.06.01 N 550)

4. (կետն ուժը կորցրել է 20.06.01 N 550)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան


 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 2-Ի n 116 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Համայնքի անվանումը

Ձեռնարկության անվանումը

1

2

Աշտարակի
Չարենցավանի
Արթիկի
Աբովյանի
Աբովյանի
Աբովյանի
Աբովյանի
Աբովյանի
Աբովյանի
Արտաշատի
Հրազդանի
Սևանի
Քաջարանի
Քաջարանի
Սիսիանի
Մարտունու
Սպիտակի
Կապանի
Գավառի
Դիլիջանի
Իջևանի
Ալավերդու
Արմավիրի
Գորիսի
Գյումրիի
Վանաձորի
Բյուրեղավանի
Վաղարշապատի
Ստեփանավանի
Մասիսի
Ջերմուկի
«Աշտարակի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Չարենցավանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Արթիկի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Աբովյանի բնակարանային տնտեսություն» N 1 ՊՁ
«Աբովյանի բնակարանային տնտեսություն» N 2 ՊՁ
«Աբովյանի բնակարանային տնտեսություն» N 3 ՊՁ
«Աբովյանի բնակարանային տնտեսություն» N 4 ՊՁ
«Աբովյանի բնակարանային տնտեսություն» N 5 ՊՁ
Աբովյանի շենքերի և շինությունների պահպանման ՊՁ
«Արտաշատի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Հրազդանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Սևանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Քաջարանի բնակարանային տնտեսություն» N 1 ՊՁ
«Քաջարանի բնակարանային տնտեսություն» N 2 ՊՁ
«Սիսիանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Մարտունու բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Սպիտակի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Կապանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Գավառի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Դիլիջանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Իջևանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Ալավերդու բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Արմավիրի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Գորիսի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Գյումրիի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Վանաձորի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Բնակտնտ» ՊՁ-ի «Բյուրեղավանի բնակարանային տնտեսություն» ԴՁ
«Բնակտնտ» ՊՁ-ի «Վաղարշապատի բնակարանային տնտեսություն» ԴՁ
«Բնակտնտ» ՊՁ-ի «Ստեփանավանի բնակարանային տնտեսություն» ԴՁ
«Բնակտնտ» ՊՁ-ի «Մասիսի բնակարանային տնտեսություն» ԴՁ
«Բնակտնտ» ՊՁ-ի «Ջերմուկի բնակարանային տնտեսություն» ԴՁ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան