«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2006 թվականի N 1609-Ա
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի առնելով «Տիեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 678-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևադաշտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` իրավաբանական անձ` «Տիեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2301 հեկտար արոտավայրից` համաձայն հավելվածի, փոխադրել`
ա) 2 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
բ) 22 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` պահեստարաններ կառուցելու համար.
գ) 28 հեկտար այլ հողեր` ջրային հողերի կատեգորիա` ջրամբարների կառուցման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 15 |
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.04.2011, N 363-Ն | 21.04.2011, N 1609-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|