Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 537-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.12.15/27(175) Հոդ.394
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.09.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
15.09.2006
Дата вступления в силу
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006357


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 սեպտեմբերի 2006 թ.

թիվ 537-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 122-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի «Գրավատան վարկային պայմանագրերի գրանցամատյանի օրինակելի ձևը», «Գրավատան կողմից լրացվող գրավատոմսի», «Անվանական պահպանական անդորրագրի», «Վարկառուի (պահառուի) վճարների հաշվառման անձնական քարտի ձևերը», «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը» հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշման 1.5 կետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը» հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. սեպտեմբերի 15
 Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան