«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1786-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
ա) որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «2238450 դրամ հաշվեկշռային արժեքով» բառերից հետո լրացնել «, պետության սեփականությունը հանդիսացող` Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 92,8 քառ. մետր, Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի 60 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 38,3 քառ. մետր և 2-րդ հարկից 69,5 քառ. մետր, Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 51,5 քառ. մետր, Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորչի 36 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 99,8 քառ. մետր, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 81 քառ. մետր, Վանաձոր քաղաքի Թատերական 4 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բացվածքից 150 քառ. մետր մակերեսներով տարածքները» բառերով.
բ) դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ախուրյանի և Ամասիայի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։ Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի «19. Ախուրյանի տարածքային ներկայացուցչություն» և «20. Ամասիայի տարածքային ներկայացուցչություն» տողերը.
գ) ստեղծել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ջերմուկի տարածքային ներկայացուցչություն։ Այդ կապակցությամբ որոշման N 4 հավելվածը լրացնել նոր` «31. Ջերմուկի տարածքային ներկայացուցչություն» տողով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետներին` մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված համապատասխան տարածքների անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագրեր։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|