Գլխավոր տեղեկություն
Номер
N 1647-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.1279
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2006
Дата вступления в силу
16.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1647-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված ընտանիքների անապահովության գնահատման կարգի`

ա) 4-րդ կետում «ընտանիքների համար լրացվում են առանձին սոցիալական անձնագրեր» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ընտանիքի կամ դրանցից մեկի համար լրացվում է առանձին սոցիալական անձնագիր» բառերով.

բ) 7-րդ կետի 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19) միայնակ մոր երեխա է համարվում այն երեխան, որի մայրը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը կամ որդեգրվել է ամուսնության մեջ չգտնվող կնոջ կողմից.».

գ) 7-րդ կետի 21-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Կ 87 ծածկագիրը չի ամրագրվում, եթե`

ա) տվյալ կենսաթոշակառուն (կենսաթոշակառուները) ունի (ունեն) 18 տարեկանը լրացած և ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի իրավունք չունեցող առնվազն մեկ զավակ կամ ծնող (ծնողներ) անկախ նրա (նրանց) բնակության վայրից,

բ) տվյալ կենսաթոշակառուի (կենսաթոշակառուների) հետ սոցիալական անձնագրում հաշվառված է 18 տարեկանը լրացած և ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի իրավունք չունեցող անձ, անկախ նրա տվյալ բնակության վայրում փաստացի բնակվելու հանգամանքից, ինչպես նաև տվյալ կենսաթոշակառուի նկատմամբ ունեցած ազգակցական կապից, բացառությամբ, եթե ընտանիքի կազմում հաշվառված անդամի «բացակա» անդամը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` բնակության այլ վայրում, այլ ընտանիքի կազմում և ունի ընտանեկան նպաստի իրավունք:».

դ) 11-րդ կետի 1-ին ենթակետում «տվյալ» բառը փոխարինել «նախորդ» բառով.

ե) 18-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 3 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով,».

զ) 18-րդ կետի 5-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Աշխատավարձի, ինչպես նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ միջոցների չափերն ստուգվում են պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալների հիման վրա` տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի 38-րդ կետում «առաջին 5» բառերը փոխարինել «վերջին 10» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան