Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 547-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.367
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.09.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.09.2006
Дата вступления в силу
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006352

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 սեպտեմբերի 2006 թ.

թիվ 547-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 6-ի թիվ 238-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 8-րդ գլխի 42-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) առնվազն 200 քառակուսի մետր մակերեսով առևտրի (սպասարկման) սրահ ունեցող խանութներում: Սույն կանոնակարգի իմաստով խանութ է համարվում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտի տեսակը»:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. սեպտեմբերի 29
 Երևան