Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 536-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.364
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.09.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
15.09.2006
Дата вступления в силу
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006347

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 սեպտեմբերի 2006 թ.

թիվ 536-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 293-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգի» գլուխ 1-ի 3-րդ կետի և գլուխ 2-ի 5-րդ կետի «500, 000 (հինգ հարյուր հազար) դրամ» բառերը փոխարինել «400, 000 (չորս հարյուր հազար) դրամ» բառերով:

2. Գլուխ 2-ը լրացնել 6' կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6'. Չի թույլատրվում արժութային գործարքը բաժանել երկու կամ ավելի մասերի՝ սույն կարգով նախատեսված պահանջներից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով: Արժութային վերահսկողություն իրականացնելու ընթացքում բաժանված գործարքները կարող են դիտարկվել որպես մեկ գործարք:»:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. սեպտեմբերի 15
 Երևան