Գլխավոր տեղեկություն
Номер
N 1693-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1331
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.12.2006
Дата вступления в силу
21.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1693-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչությունը վերակազմակերպել, ավելացնել երկու բաժին: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Կենդանիների հիվանդությունների հսկողության և վերլուծության  բաժին

Ընդհանուր վերահսկողության բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Բավրայի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Բագրատաշենի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության ոգավանի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Ագարակի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Մարգարայի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Երևանի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Գյումրու սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Այրումի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

 

II. Տարածքային մարմիններ

 

Անասնաբուժական պետական տեսչության Արագածոտնի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Արարատի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Արմավիրի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Կոտայքի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Շիրակի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Վայոց ձորի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Երևանի մարզային բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 4
Երևան