Գլխավոր տեղեկություն
Номер
N 1409-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.25/55(510) Հոդ.1129
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.2006
Дата вступления в силу
26.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1409-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին» N 372 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման կարգի 11-րդ կետի «ա» ենթակետը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի հաշվառման համարը,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 7
Երևան