Գլխավոր տեղեկություն
Номер
N 9-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.01.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.133
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.2007
Дата вступления в силу
25.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 9-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1643-Ն ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, ինչպես նաև Փարիզի Լուվրի թանգարանում 2007 թվականի փետրվարի 15-ից մինչև հունիսի 10-ը կազմակերպվող «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսում մշակութային ժառանգության արժեքավոր նմուշները ցուցադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը սահմանելու մասին» N 1643-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը կասեցնել որոշման հավելվածի «Ճաշոց» և «Թորոս Ռոսլինի 1268 թ. Ավետարան» տողերի գործողությունը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո «Ճաշոց» և «Թորոս Ռոսլինի 1268 թ. Ավետարան» մշակութային արժեքներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 12
Երևան