Գլխավոր տեղեկություն
Номер
N 1568-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.10.2005
Дата вступления в силу
06.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1568-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՄԻԴԼԵՆԴ ՌԵՍՈՒՐՍԻՍ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հայտը (կցվում է)՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնության ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» բաց բաժնետիրական ընկերության հետ կապակցված «Ինտերէներգո Բի.Վի.» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ, ինչպես նաև՝ այն հանգամանքը, որ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը հետաքրքրված չէ տարածաշրջանում և էներգետիկայի ոլորտում հետագա ներդրումներ կատարել,

բ) ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» բաց բաժնետիրական ընկերության գրությունը (կցվում է)՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որով նա հայտնում է իր շահագրգռվածությունը ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» բաց բաժնետիրական ընկերության հետ կապակցված «Ինտերէներգո Բի.Վի.» ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու գործարքի իրականացման հարցում ու միաժամանակ պատրաստ է «Ինտերէներգո Բի.Վի.» ընկերության հետ համապարտությամբ ստանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով), «Էներգետիկայի մասին», «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող՝ գնորդի բոլոր պարտավորությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր, և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքների (այսուհետ՝ սկզբունքներ) 4-րդ կետի դրույթը, պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել «Ինտերէներգո Բի.Վի.» ընկերության բաժնետերերի կազմի համապատասխանությունը սկզբունքների 4-րդ կետի չափանիշներին, բանակցել և մշակել պայմանագրի նախագիծ, որով ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» բաց բաժնետիրական ընկերությունը «Ինտերէներգո Բի.Վի.» ընկերության հետ համապարտությամբ՝ ամբողջովին կստանձնի Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով) բխող գնորդի բոլոր պարտավորությունները (այդ թվում՝ այն պարտավորությունները, որոնք «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար).

բ) ուսումնասիրել «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության և «Ինտերէներգո Բի.Վի.» ընկերության միջև կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը և տալ եզրակացություն:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մասնակցել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի նախագծի մշակման աշխատանքներին և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. սեպտեմբերի 27
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան