Գլխավոր տեղեկություն
Номер
N 1563-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.10.2005
Дата вступления в силу
04.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1563-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՏՈԼՈՐՍ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 140440360 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 3926466 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 246260626 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 5050029 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ոռոգման համակարգերի և գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը.

բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերն ու գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Տոլորս» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) ապահովել «Տոլորս» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ճշտել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. սեպտեմբերի 27
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի 
սեպտեմբերի 1-ի N 1563-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՏՈԼՈՐՍ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

1

2

3

I. Ոռոգման համակարգեր

1.

Վարչական տարածք

5277979

2.

Վարչական շենք

2996000

3.

Տնկարանի  ջրանցք

69885479

4.

Վաղուդի ջրհան կայանի մոտեցնող խողովակաշար

62280902

  ընդամենը

140440360

II. Գույք

1.

«ԵրԱԶ» բեռնատար

0

2.

Ավտոմեքենա «ԳԱԶ-52» շրջ. արհեստանոց

144952

3.

Ավտոմեքենա «ԳԱԶ-ՍԱԶ-3507»

276925

4.

Ավտոմեքենա «ԱՑ-4.2»

0

5.

Տրակտոր «ՄՏԶ-82»

0

6.

Բուլդոզեր «Տ-130»

1046154

7.

Տրակտորի կցորդ

44389

8.

Ավտոմեքենա «ԳԱԶ-2401»

0

9.

Եռաֆազ հաշվիչ

65348

10.

ՍՏԵՄ-3 էլ.հաշվիչ

70795

11.

Շարժական ՍՊՍ 100/100

0

12.

Շարժական ջ/պ ՍՊՍ 100/100

8911

13.

Վառելիքի տարա   (6 հատ)

0

14.

Փայտամշակման հաստոց (2 հատ)

0

15.

Համակարգիչ «Pentium -2»

243240

16.

Պրինտեր

44249

17.

Ձեռքի ռ/կ ՍՏԱ ( 6 հատ)

338154

18.

Անտենա ՍՏԱ -190-195 (6 հատ)

65658

19.

Մարտկոց 7.2 Վ-1000 (6 հատ)

147750

20.

Լիցքավորման սարք ՍՅՈՒ-272-277 (6 հատ)

55800

21.

Ավտոմեքենայից լիցքավորող սարք (6 հատ)

32832

22.

Անշարժ ռ/կ 1ՍՈՄ 1Ս-78

546996

23.

Անտենա` բազային ԱՆ710

131323

24.

Սնուցող և լիցքավորող սարք ՌՄ-35-Մ ՎՎ

218874

25.

Մալուխ

114146

26.

Մարտկոց 6ՍՏ 60Ա  (2 հատ)

27364

27.

Անշարժ ռ/կ  ձեռքի Գ-608

164158

28.

Անտենա` բազային ԱՌԽ-213

27360

29.

Սնուցող և լիցքավորող սարք ՌԱ-20Ա- ՎՎ

76608

  ընդամենը

3891986

  Ընդամենը

144332346

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի 
սեպտեմբերի 1-ի N 1563-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՏՈԼՈՐՍ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

1

2

3

I. Ոռոգման համակարգեր

1.

Բնունիսի ջրհան կայան

118921020

2.

Աշոտավանի ջրհան կայան

16171028

3.

Թասիկի ջրհան կայան

8854569

4.

Զոնալ կայան ձախ ափ. ջրհան կայան

96506309

5.

Զոնալ կայան աջափն. ջրհան կայան

5798033

6.

Տնկարանի ջրանցքի գլխամաս

9667

  ընդամենը

246260626

II. Գույք

1.

Մետաղամշակման հաստոց

168224

2.

Շաղափող հաստոց

23662

3.

Ավտոկռունկ «ԿՍ-25614» ԶԻԼ -431412 293 ՏՍ-54

1056079

4.

Բեռնատար ֆուրգոն - արհեստանոց  289 ՏՍ -54

259407

5.

Էլ. եռակցման ագրեգատ

8377

6.

Բեռնատար ավտոմեքենա «ԳԱԶ -5312 91-66 ԱՏԶ»

206000

7.

Վառելիքի տարա  (16 տոննա)

30769

8.

Վառելիքի տարա  (5 տոննա)

9852

9.

Պահեստամասեր և նյութեր

3287659

10.

Ավտոմեքենա «ԱՑ -4.8»

0

11.

Մոտոցիկլ «ԻԺ -350»

0

12.

Լիցքավորման կայան

0

13.

Լիցքավորման կայան

0

14.

Ռադիոսարքեր «ԴՎ-20»

0

15.

Ռադիոսարքեր «ԴՎ-21»

0

16.

Կոմուտատոր «ՈՒԴ-20»

0

17.

Ռադիոկապ «Ալտայ»

0

18.

Տպագրական մեքենա

0

19.

Տպագրական մեքենա

0

20.

Տպագրական մեքենա

0

21.

Հաշվիչ մեքենա «ԷԼԿԱ»

0

22.

Երկաթյա պահարան

0

23.

Երկաթյա պահարան

0

24.

Երկաթյա պահարան

0

25.

Գրապահարան

0

26.

Գրասեղան

0

27.

Գրասեղան

0

28.

Գրասեղան

0

  ընդամենը

5050029

  Ընդամենը

251310655

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան