Գլխավոր տեղեկություն
Номер
N 1817-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.01.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.29/69(524) Հոդ.1444
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2006
Дата вступления в силу
08.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1817-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ NN 6, 8, 8Ա, 10 ՈՒ ՄԱՐՔՍԻ ՓՈՂՈՑԻ NN 8, 9, 10 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ N 39Ա ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել`

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սպանդարյան թաղամասի NN 6, 8, 8ա, 10 և Մարքսի փողոցի NN 8, 9, 10 բնակելի շենքերում բնակվող 77 ընտանիքի բնակարանային խնդիրները` համաձայն Ալավերդու քաղաքապետի կողմից հաստատված ցանկի:

Ընդ որում, տրամադրվող ֆինանսական աջակցության չափը որոշել` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմերով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով)` Ալավերդի քաղաքում 2006 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ ձևավորված շուկայական միջինացված արժեքից.

բ) Երևան քաղաքի Անանիա Շիրակացու փողոցի N 39ա հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բանակային կենտրոնական մարզական ակումբի հյուրանոցային մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել վերաբաշխում՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերում բնակվող բնակիչներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2006 թվականի դեկտեմբերի 29-ին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1817-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ` ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

NN
ը/կ

Ազգանունը,
անունը,
հայրանունը

Զբաղեցրած
սենյակի
համարը

Ընտանիքի
անդամների
թիվը

Հասանելիք
բնակարանի
սենյակների
թիվը

Տրամադրվող
ֆինանսական
աջակցության
չափը
(հազ. դրամ)

1.

Ավակյան
Թամարա
Բեգլարի

419, 421

3

2

12325.0

2.

Բաբայան
Սվետլանա
Նիկոլայի

430

1

1

8697.0

3.

Մարտիրոսյան
Անժելա
Դուրասանի

427, 429, 431

3

2

12325.0

4.

Բագիյան
Նատալյա
Վլադիմիրի

205

4

2

12325.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1817-Ն որոշման

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը

 

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ
նվազեցումները` փակագծերում)

խումբը

ենթա-խումբը

կապիտալ շինարա-րություն

կապիտալ նորոգում

նախագծահետազոտական,
երկրաբանահետախուզական և
գեոդեզիաքարտեզագրական
աշխատանքներ

այլ կապիտալ ծախսեր

1

2

 3

4

5

6

7

8

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում՝

-

-

-

 

 

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

-

-

-

-

-

08

02

07. Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

-

-

-

-

-

 

 

այդ թվում`

Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին վկայագրերի տրամադրում

(50000,0)

 

 

 

(50000,0)

 

 

Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում

(100672,0)

 

 

 

(100672,0)

 

 

այդ թվում՝

ՀՀ Կոտայքի մարզ

(100672,0)

 

 

 

(100672,0)

08

02

 07. Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

 

 

 

 

 

 

 

այդ թվում`

-ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սպանդարյան թաղամասի NN 6, 8, 8ա,10 և Մարքսի փողոցի NN 8, 9,10 բնակելի շենքերում բնակվող ընտանիքներին վկայագրերի տրամադրում

105000,0

 

 

 

105000,0

 

 

-Երևան քաղաքի Անանիա Շիրակացու փողոցի N 39ա հասցեում գտնվող` ՀՀ պաշտպանության  նախարարության հաշվեկշռում գտնվող բանակային կենտրոնական մարզական ակումբի հյուրանոցային մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքների

45672,0

 

 

 

45672,0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1817-Ն որոշման

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Ծրագրերի և կատարողների
անվանումները

 

Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված
են դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)

խումբը

ենթա-
խումբը

տարի

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում`

-

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

-

08

02

07. Բնակարանային ապահովում`
բնակարանների գնման վկայագրերի
տրամադրման միջոցով

-

 

 

այդ թվում՝

Գյումրի քաղաքում երկրաշարժի
հետևանքով անօթևան մնացած
ընտանիքներին վկայագրերի տրամադրում

(50000,0)

 

 

Փախստական ընտանիքներին
վկայագրերի տրամադրում

(100672,0)

 

 

այդ թվում՝

ՀՀ Կոտայքի մարզ

(100672,0)

08

02

07. Բնակարանային ապահովում՝
բնակարանների գնման վկայագրերի
տրամադրման միջոցով

 

 

 

այդ թվում՝

-ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի
Սպանդարյան թաղամասի NN 6, 8, 8ա,10
և Մարքսի փողոցի NN 8, 9,10 բնակելի
շենքերում բնակվող ընտանիքներին
վկայագրերի տրամադրում
-Երևան քաղաքի Անանիա Շիրակացու
փողոցի N 39ա հասցեում գտնվող`
ՀՀ պաշտպանության նախարարության
հաշվեկշռում գտնվող բանակային
կենտրոնական մարզական ակումբի
հյուրանոցային մասնաշենքում բնակվող
փախստական ընտանիքների




105000,0


 

 



45672,0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան