Գլխավոր տեղեկություն
Номер
N 1779-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.01.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1425
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2006
Дата вступления в силу
06.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1779-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) և Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման N 1 հավելվածի աղյուսակը`

ա) 15-րդ տողից հետո լրացնել հետևյալ տողերով.

 

«
15.1. Ամոնիումի մոլիբդատ 0.24 0.02 -
15.2. Ամոնիումի պարամոլիբդատ 0.24 0.02 -
».

 

բ) 171-րդ տողից հետո լրացնել հետևյալ տողով.

 

«
171.1. Կալիումի պերռենատ 0.2 - -
».

 

գ) 227-րդ տողից հետո լրացնել հետևյալ տողերով.

 

 

«
227.1. Մոլիբդեն 0.24 0.02 -
227.2. Մոլիբդենի եռօքսիդ 0.24 0.02 -
227.3 Մոլիբդենի սուլֆիդ 0.35 0.035 -
227.4. Մոլիբդենի սիլիցիդ 0.35 0.035 -
».

 

դ) 376-րդ տողից հետո լրացնել հետևյալ տողով.

 

«

376.1.

Ֆերոմոլիբդեն 0.35 0.035 -
».

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 9
Երևան