040.0358.11.06.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 1998 թվականի N 358
քաղ. Երևան
«ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՊՁ-Ի, «ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊՁ-Ի, «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՁ-Ի, ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԳՈՐԳ» ՓԲԸ-Ի ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևան» հյուրանոց» ՓԲԸ-ի, «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՊՁ-ի, «Արմինտուր» ՊՁ-ի, «Ծիծեռնակ» ԴՁ-ի, Երևանի «Հայգորգ» ՓԲԸ-ի և Վայոց ձորի մարզպետարանի առողջարանի (անավարտ շինարարության օբյեկտ) պետական գույքը մասնավորեցնել միջազգային մրցույթով:
2. Նշված ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտի պետական գույքը միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմը (կցվում են):
3. Մրցութային հանձնաժողովներին`
ա) մեկամսյա ժամկետում իրականացնել նշված ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ, մշակել ձեռնարկությունների կառուցվածքային փոփոխությունների պլան.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր նշված ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտի միջազգային մրցույթով մասնավորեցման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 11-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԲԸ-Ի ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Պ. Ղալթախչյան |
- ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Նանագուլյան |
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Ս. Աբրահամյան |
- Երևանի քաղաքապետ |
Է. Մուրադյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
(Կազմը փոփ., լրաց. 02.10.98 N 610)
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
«ՍՊԻՏԱԿԻ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՊՁ-Ի, «ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊՁ-Ի, «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՁ-Ի, ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԳՈՐԳ» ՓԲԸ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Պ. Ղալթախչյան |
- ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Նանագուլյան |
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Ա. Ասլիկյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.10.1998, N 639 | 17.10.1998, N 358 | |
02.10.1998, N 610 | 02.10.1998, N 358 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|