Գլխավոր տեղեկություն
Номер
N 431-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2006
Дата вступления в силу
13.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 431-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև գործակալության վարչական շենքի պահպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայության միջոցով իրականացնելու նպատակով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 11597.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. ապրիլի 10
Երևան