Գլխավոր տեղեկություն
Номер
N 279-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2006-10.08.2006)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2006
Дата вступления в силу
16.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2006 թվականի N 279-Ա

 

ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Արարատի մարզային գործակալության Արտաշատ քաղաքի Աթարբեկյան N 135/2 հասցեում գտնվող` 701.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը հետ վերցնել և անհատույց օտարել Արտաշատի քաղաքային համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` մեկամսյա ժամկետում Արտաշատի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին և Արտաշատի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Արտաշատի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մարտի 11
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2006, N 1095-Ա 10.08.2006, N 279-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան