Գլխավոր տեղեկություն
Номер
N 841-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.06.2006
Дата вступления в силу
23.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 841-Ա

 

«ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՄԱՐՄԱՐԻԿԻ ՊԱՏՎԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Պատվարների անվտանգություն» ծրագրի շրջանակներում անցկացված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2006 թվականի ապրիլի 18-ին հաստատված` «Մարմարիկի պատվարի վերականգնում և անվտանգության սարքավորումների տեղադրում» DSP/ICB/CW-05/001 միջազգային շինարարական մրցույթի արդյունքները` 4.568.778.949.0 դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագիր կնքած «Սահակյանշին» փակ բաժնետիրական, «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արխմոնստրոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 17
Երևան