Գլխավոր տեղեկություն
Номер
N 1479-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1177
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Дата вступления в силу
16.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1479-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 352-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգում`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 121-րդ կետով.

«121. Փոխհատուցում ստանալու համար սույն կարգի 1-ին կետով սահմանված անձանց տվյալները ներառվում են փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազայում` 2006 թվականի մայիսի 12-ից հետո, եթե տվյալ անձը`

ա) ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը, դիմումը հաշվառված է դիմումների գրանցամատյանում, ունի փոխհատուցման իրավունք, սակայն նրա տվյալները չեն ներառվել գործակալությունում ձևավորված` փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազայում.

բ) ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը, սակայն նրա հաշվառումը մերժվել է` մերժման ոչ բավարար հիմքով, և առկա է իրավասու պետական մարմնի վարչական ակտը` հիմնավորված դատարանի վճռով, կամ «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից համապատասխան փաստը հաստատող կամ այլ իրավասու պետական մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքով:».

բ) 17-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից» բառերը, իսկ «տեղեկատվությունների» բառը փոխարինել «տեղեկատվության» բառով.

գ) 18-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) տվյալ հաշվեհամարի ավանդի «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում հաշվի քարտի բացակայության դեպքում տվյալ հաշվի համարը ներառվում է վիճահարույց ավանդներով ավանդատուների ցուցակում.

գ) տվյալ հաշվեհամարի ավանդի «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում հաշվի քարտում անհատական տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, չհամընկնելու դեպքում տվյալ հաշվի համարը ներառվում է վիճահարույց ավանդներով ավանդատուների ցուցակում.».

դ) 21-րդ կետը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև» բառերով.

ե) 32-րդ կետից հանել «և դրան սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքին» բառերը.

զ) 36-րդ կետից հանել «տեղական գանձապետական բաժանմունքի համար որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ է հանդիսանում տարեկան վճարման ժամանակացույցը» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 3
Երևան