Գլխավոր տեղեկություն
Номер
N 1213-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.09.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.09.2006
Дата вступления в силу
03.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1213-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի համար 2006 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տարածքի վարձակալության գծով ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 3,200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 26
Երևան