«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2006 թվականի N 329-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին ամրացված չորս միավոր գույքը` 1991 թվականի արտադրության «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշ` 885 ՍԼ 51, շարժիչ՝ N 6732154, թափք` N 2796209, շասսի` N ա/հ, գնահատված արժեքը` 318160 դրամ, գնահատման մեթոդը` հաշվեկշռային, գնահատման ամսաթիվը` 01.12.2005 թ.)` 318160 դրամ մեկնարկային գնով, 1982 թվականի արտադրության «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշ` 343 ՏՍ 52, շարժիչ` N 3565315, թափք` B-014374, շասսի` N B-014374, գնահատված արժեքը` 184470 դրամ, գնահատման մեթոդը` հաշվեկշռային, գնահատման ամսաթիվը` 01.12.2005 թ.)` 184470 դրամ մեկնարկային գնով, 1970 թվականի արտադրության «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշ՝ 38-14 ԱԴԶ, շարժիչ` N ա/հ, թափք՝ N 0014540, շասսի` N ա/հ, գնահատված արժեքը՝ 178936 դրամ, գնահատման մեթոդը` հաշվեկշռային, գնահատման ամսաթիվը` 01.12.2005 թ.)` 178936 դրամ մեկնարկային գնով, 1989 թվականի արտադրության «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշ` 254 ԼՍ 53, շարժիչ՝ N 6229769, թափք՝ N 0353085, շասսի՝ N 0353085, գնահատված արժեքը՝ 210967 դրամ, գնահատման մեթոդը` հաշվեկշռային, գնահատման ամսաթիվը` 01.12.2005 թ.)` 210967 դրամ մեկնարկային գնով, որպես գույքի առանձին տարրեր օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը.
բ) առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով, «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մարտի 23 |