«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2006 թվականի N 1103-Ն
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման 5-րդ կետի պահանջները և համապատասխան համայնքների ավագանիների որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրի, համաձայն NN 1 և 2 հավելվածների, անհատույց տրամադրել համապատասխան աշխատանքային տարածքներ (Երևան քաղաքում` յուրաքանչյուր հանձնաժողովին` առնվազն մեկ աշխատասենյակ` մշտական հիմունքներով, իսկ ընտրությունների ժամանակահատվածում` ևս 2 ժամանակավոր աշխատասենյակ, մարզերում` առնվազն 3 աշխատասենյակ` մշտական հիմունքներով):
2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Մարզի (համայնքի) անվանումը |
Ընտրա- տարածքի համարը |
Հասցեն |
ԵՐԵՎԱՆ | ||
Ավան | 1 | Իսահակյան թաղամաս, թաղապետարանի մասնաշենք |
Նոր Նորք | 2 | Նանսենի 1 |
Քանաքեռ -Զեյթուն | 3 | Դավիթ Անհաղթի 11 |
Արաբկիր | 4 | Նաիրի Զարյան 27 |
Աջափնյակ | 6 | Մարգարյան 35, նախկին N 229 մսուր-մանկապարտեզի մասնաշենք |
Մալաթիա-Սեբաստիա | 7 | 7 Հ/Ա 1-ին թաղ., Սվաճյան 288 մ/մ |
8 | Րաֆֆու 33 | |
Կենտրոն | 9 | Պուշկինի 60 |
Կենտրոն, Նորք-Մարաշ | 10 | Կողբացու 2ա |
Շենգավիթ, Էրեբունի | 11 | Բագրատունյաց 23 |
Շենգավիթ, Էրեբունի | 12 | Նորագավիթ, 1-ին փող., N 5 մշակույթի տուն |
Էրեբունի, Նուբարաշեն | 13 | Սասունցի Դավթի 87 |
Արագածոտն | 15 | ք. Թալին, քաղաքապետարանի վարչ. շենք |
Արարատ |
16 | ք. Մասիս, քաղաքապետարանի վարչ. շենք |
17 | ք. Արտաշատ, Ազնավուրի անվ. մշակույթի տուն | |
18 | ք. Արարատ, քաղաքապետարանի վարչ. շենք | |
Արմավիր | 19 | ք. Էջմիածին, Մաշտոցի 75 ա |
20 | ք. Մեծամոր, քաղաքապետարանի վարչ. շենք | |
Գեղարքունիք | 23 | ք. Սևան, քաղաքապետարանի վարչ. շենք |
24 | ք. Մարտունի, քաղաքապետարանի վարչ. շենք | |
Կոտայք | 25 | ք. Հրազդան, քաղաքապետարանի վարչ. շենք |
26 | ք. Եղվարդ, քաղաքապետարանի վարչ. շենք | |
27 | ք. Նոր Հաճն, քաղաքապետարանի վարչ. շենք | |
28 | ք. Աբովյան, քաղաքապետարանի վարչ. շենք | |
Շիրակ | 36 | ք. Արթիկ, համայնքային ենթ. վարչ. շենք |
Սյունիք | 37 | ք. Գորիս, Գ. Աշոտի 28 |
38 | ք. Կապան, Մանկ. ստեղծ. կենտրոնի շենք | |
Տավուշ | 40 | ք. Նոյեմբերյան, Երևանյան 4 |
(Ցանկը լրաց. 09.11.06 N 1591-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Մարզի (համայնքի) անվանումը |
Ընտրա- տարածքի համարը |
Հասցեն |
ԵՐԵՎԱՆ | ||
Դավթաշեն | 5 | Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 196 դպրոց |
(Տողն ուժը կորցրել է 09.11.06 N 1591-Ն) | ||
Արագածոտն | 14 | ք. Աշտարակ, Պռոշյան 27 |
Արմավիր | 21 | ք. Արմավիր, Հանրապետության 30 |
Գեղարքունիք | 22 | մարզպետարանի վարչ. շենք |
Լոռի | 29 | մարզպետարանի վարչ. շենք |
30 | մարզպետարանի վարչ. շենք | |
31 | Վանաձոր, Ուսանողական 7 | |
32 | ք. Տաշիր, Սայաթ-Նովա 5 | |
Շիրակ | 33 | ք. Գյումրի, թիվ 30 դպրոց |
34 | ք. Գյումրի, թիվ 37 դպրոց | |
35 | ք. Գյումրի, թիվ 10 դպրոց | |
Վայոց ձոր | 39 | ք. Եղեգնաձոր, Արսենյան 11 (ՀՀ կրթ. գիտ. նախ. ԿԱԻ) |
Տավուշ | 41 | մարզպետարանի վարչական շենք |
(Ցանկը փոփ. 09.11.06 N 1591-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |