«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 409-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) հատկացնել`
ա) մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված լազերային սկավառակի, հոբելյանական միջոցառումները լուսաբանող ֆիլմի և «Հայոց պատմություն» լազերային սկավառակի բազմացման նպատակով` 6735.0 հազ. դրամ,
բ) մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված լազերային սկավառակի շնորհանդեսի և հոբելյանական միջոցառումները լուսաբանող ֆիլմի ցուցադրման նպատակով` 210.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի տպագրության նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 2480.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարի հատկացման մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|