ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 նոյեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 273-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 90 (ԻՆՆՍՈՒՆ) ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենՏել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» 1465-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 9. Ա կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս. Ա (ՕՏԵ) կազմակերպության (այսուհետև` ՕՏԵ) և «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությանը հավանություն տալու մասին» N 1570-Ա որոշմամբ հաստատված Հաշտության Համաձայնագրի 5 (e) կետը, ՕՏԵ կազմակերպության 2006 թվականի նոյեմբերի 7-ի, «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի նոյեմբերի 7-ի, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի N 01-05/4826 գրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Գնելու նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին» N 1539-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է`
1. Համաձայնություն տալ ՕՏԵ կազմակերպության սեփականության իրավունքով պատկանող «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 90 (իննսուն) տոկոս բաժնետոմսերը «Վիմպել-կոմունիկացիի» բաց բաժնետիրական ընկերությանը վաճառելուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |