Գլխավոր տեղեկություն
Номер
N 799-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.13/44(416) Հոդ.859
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2005
Дата вступления в силу
14.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 28 հունիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2005 թվականի N 799-Ն

«ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ԾԻԳ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» ԾԻԳ» պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ) գործունեությունը:

2. Հիմնադրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):

3. Հաստատել`

ա) հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3I . Հիմնադրամի հիմնադրի` «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 4-րդ կետերով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(3I կետը լրաց. 22.09.05 N 1626-Ն)

4. Որպես հիմնադրի ներդրում հիմնադրամին տրամադրել ԾԻԳ-ին ամրացված գույքը (մնացորդային արժեքով)` սեփականության իրավունքով` համաձայն N 3 հավելվածի:

5. Սահմանել, որ`

ա) հիմնադրամի նպատակն է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստելը, Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում շուկայի զարգացմանը խթանելը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը նպաստելը, էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմները մշակելը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա պետության հետ կնքվող գործակալության պայմանագրի համաձայն ոլորտի զարգացմանը խթանող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացումը կազմակերպելը.

բ) հիմնադրամի աշխատողներին աշխատանքի ընդունելու ժամանակ նախապատվությունը տրվում է լուծարվող ԾԻԳ-ի աշխատողներին` փոխադրման կարգով.

գ) ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի կառավարման խորհրդի լիազորություններն իրականացնում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) սահմանված կարգով կազմակերպել ԾԻԳ-ի լուծարման գործընթացը,

բ) Հայաստանի Հանրապետության անունից հիմնադրամի հետ կնքել գործակալության պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2003 թվականի ապրիլի 3-ին ստորագրված «Կանխավճար քաղաքային ջերմամատակարարման առաջարկված ծրագրի նախապատրաստման համար N PPF Q 353-0-AM» նամակ-համաձայնագրի շրջանակներում ծրագրի իրականացման մասին, որպես գործակալական վարձատրություն ընթացիկ տարվա ընթացքում տրամադրելով «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 02 ենթախմբի «03. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագիր» ծրագրով նախատեսված միջոցներից 64 մլն դրամ, ինչպես նաև նույն նամակ-համաձայնագրի շրջանակներում ԾԻԳ-ի կողմից կնքված փոխառության, ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման պայմանագրերով պարտատիրոջ իրավունքների իրականացումը գործակալության պայմանագրով լիազորել հիմնադրամին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հիմնադրամին տարածք հատկացնելու վերաբերյալ:

8. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 861 որոշման 1-ին կետով ստեղծված` ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի կառավարման խորհրդի լիազորությունները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 22
Երևան

 


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 799-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(կանոնադրությունը խմբ. 22.09.05 N 1626-Ն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` հիմնադիր):

4. Հիմնադրամի գույքի սկզբնական արժեքը կազմում է 22,362,874 դրամ:

5. Հիմնադրամը գործում է անժամկետ:

6. Հիմնադրի և հիմնադրամի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

7. Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերում հնարավոր շահառուներ կարող են հանդիսանալ`

ա) բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները, այդ թվում` այլ կառավարող կազմակերպություններ և ֆիզիկական անձինք,

բ) տնտեսական ընկերությունները (ընկերակցությունները),

գ) հանրակրթական դպրոցները,

դ) ֆիզիկական անձինք:

8. Հիմնադրամի անվանումն է՝

հայերեն լրիվ՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ,

հայերեն կրճատ` ՀՎԷԷՀ,

անգլերեն լրիվ՝ Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund,

անգլերեն կրճատ՝ R2E2 Fund,

ռուսերեն լրիվ՝ Фонд возобновляемой энергетики и энергоснабжения Армении

ռուսերեն կրճատ` ФВЭЭА:

9. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ 375010, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1:

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


10. Հիմնադրամի նպատակներն են`

ա) Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստելը,

բ) Հայաստանի Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում շուկայի զարգացմանը խթանելը,

գ) շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը նպաստելը,

դ) էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմների մշակումը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան լիազորություններ տրամադրվելու դեպքում պետության հետ կնքվող գործակալության պայմանագրի հիման վրա պետության անունից ոլորտի զարգացմանը խթանող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման կազմակերպումը:


III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


11. Հիմնադրամն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները`

ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի քաղաքականության մշակմանը մասնակցություն,

բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի շուկայի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

գ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանն ու ծառայությունների կազմակերպմանն աջակցություն,

դ) էներգետիկ ծառայություններ մատուցող ընկերությունների, ֆինանսական կառույցների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ուսուցում ու կարողությունների հզորացում` կապված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների կատարման հետ,

ե) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտին վերաբերող նոր տեխնոլոգիաների մասին հանրային իրազեկում,

զ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման կազմակերպում` համաձայն համապատասխան միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված լիազորությունների,

է) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ֆինանսավորման կազմակերպում,

ը) բնակելի և արդյունաբերական էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորում,

թ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի ֆինանսավորում` վարկերի կամ դրամաշնորհների տրամադրման միջոցով,

ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման միջոցով շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն աջակցություն` ներառյալ Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի ծրագրերի բացահայտումը,

ժա) ազգային էներգետիկ անվտանգության բարձրացման այլ միջոցառումների իրականացում,

ժբ) հիմնադրամ ներկայացվող ծրագրերի փորձաքննություն և հաստատում, դրանց իրականացման աշխատանքների ֆինանսավորում, խորհրդատուների, մատակարարների և կապալառուների ընտրության նպատակով մրցույթների նախապատրաստում (տեխնիկական առաջադրանքների և մրցութային փաստաթղթերի պատրաստում) և կազմակերպում, ծրագրի իրականացման հետ կապված բոլոր տեսակների պայմանագրերի նախապատրաստում և ստորագրում,

ժգ) ծրագրերի իրականացման մասին հաշվետվությունների պատրաստում ու համապատասխան կազմակերպություններ ներկայացնելը,

ժդ) ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման, կապալառուի նկատմամբ վերահսկողության իրականացում,

ժե) ծրագրերի շրջանակներում վճարումների կառավարում:

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ


12. Հիմնադրամն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

13. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է դրա պետական գրանցման պահից և դադարում է հիմնադրամի լուծարման պետական գրանցման պահից:

14. Հիմնադրամի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), միջազգային համաձայնագրերով, հոգաբարձուների խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ:

15. Հիմնադրամը, միջազգային համաձայնագրի շրջանակներում ծրագիր իրականացնելու դեպքում, որպես սույն կանոնադրության III բաժնում նշված ծրագրեր իրականացնող իրավաբանական անձ, օգտվում է միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից:

16. Հիմնադրամը`

ա) որպես սեփականություն ունի առանձնացված գույք,

բ) ունի ինքնուրույն հաշվեկշիռ,

գ) կարող է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում բացել բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով, պետության հետ կնքվող գործակալության պայմանագրերի համաձայն կառավարել այդ պայմանագրերով նախատեսված համապատասխան բանկային հաշիվները,

դ) ունի իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, ինչպես նաև կարող է ունենալ խորհրդանիշ,

ե) կարող է իր անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված պարտականություններ,

զ) կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

17. Հիմնադրամն օրենքի սահմաններում, իր կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար, իրավունք ունի`

ա) օրենքով չարգելված բոլոր ձևերով ձեռք բերելու գույք, տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու դրանք ու դրանցից ստացված եկամուտը,

բ) նյութապես աջակցելու ֆիզիկական և իրավաբանական անձանց` օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով,

գ) ինքնուրույն կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառությունների, վարկերի ներգրավմամբ,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու դրանց հետ կապված պարտավորություններ,

ե) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ,

զ) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (ներկայացուցչություններ, մասնաճյուղեր) և հիմնարկներ,

է) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով,

ը) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

Հիմնադրամն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ:

Հիմնադրամը ծրագրերի շրջանակներում կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

ա) ֆինանսական և իրավական խորհրդատվական ծառայությունների մատուցում,

բ) ֆինանսական միջնորդություն,

գ) հավատարմագրային գործառնությունների իրականացում,

դ) Էներգետիկական սարքավորումների առևտուր:

18. Հիմնադրամը պարտավոր է՝

ա) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին ու այլ իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարել հաշվապահական և հարկային հաշվառում, գործավարություն, իրականացնել հիմնադրամի փաստաթղթերի պահպանումը,

գ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով համապատասխան մարմիններ ներկայացնել տեղեկատվություն ու հաշվետվություններ,

դ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտականություններ:

19. Հիմնադրամին պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, հիմնադրամն իրականացնում է սեփական հայեցողությամբ:

20. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և միայն օրենքով սահմանված կարգով:

21. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտականությունների, իսկ հիմնադրամը` հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադրամի հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած` դրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ


22. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Այդ գույքը հիմնադրամն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

23. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

24. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են`

ա) հիմնադրի ներդրումը,

բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների կողմից նվիրատվությունները, նվիրաբերությունները,

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը,

դ) դրամաշնորհները,

ե) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,

զ) օրենքով չարգելված այլ միջոցներ:

25. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների` բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի:

26. Հիմնադրամի ծախսերն են`

ա) կանոնադրական նպատակների իրականացման ծախսեր,

բ) վարչակառավարչական ծախսեր:

Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը կազմում են հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը:

27. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր գույքի օգտագործման մասին:

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ


28. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

Հիմնադրամի մարմիններն են`

ա) հոգաբարձուների խորհուրդը,

բ) տնօրենը:


VII. ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ


29. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ):

30. Խորհուրդն ունի 10 անդամ:

Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

31. Խորհրդի առաջին կազմը կազմավորում է հիմնադիրը: Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը 2 տարի է: Միևնույն անձը որպես խորհրդի անդամ կարող է առաջադրվել առանց սահմանափակման:

32. Խորհրդի անդամի համար կարող է սահմանվել փոխհատուցում այն ծախսերի համար, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է խորհուրդը:

33. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են`

ա) դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից,

բ) իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով,

գ) մահվան կամ անգործունակ ճանաչվելու դեպքում,

դ) ժամկետը լրանալիս, եթե այն չի երկարաձգվել:

34. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Սույն կանոնադրության 38-րդ կետի «ե», «զ» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են խորհրդի կազմի 2/3-ի համաձայնությամբ:

35. Նիստերը գումարվում են պարբերաբար` բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստեր կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ` խորհրդի նախագահի կողմից, պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ այլ կապի միջոցների կիրառմամբ:

36. Խորհրդի նիստերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրվում են:

37. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա այդ անդամը քվեարկությանը չի մասնակցում: Եթե գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարցերը կրում են պարբերական կամ անընդհատ բնույթ, ապա տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դրվում է խորհրդի քննարկմանը: «Գույքային և այլ շահեր» հասկացությունը և դրա առաջացման հիմքերը սահմանվում են խորհրդի որոշմամբ:

38. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

ա) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը,

բ) հիմնադրամի բյուջեի, դրանում կատարվող փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների, գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,

գ) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը,

դ) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,

ե) խորհրդի նոր անդամների ընտրությունը և խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,

զ) հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի ընտրությունը և նրա լիազորությունների դադարեցումը, այդ թվում` նաև վաղաժամկետ,

է) հիմնադրամի ղեկավար անձնակազմի հաստատումը` տնօրենի ներկայացմամբ,

ը) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը,

թ) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,

ժ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը,

ժա) եռամսյա պարբերականությամբ հիմնադրամի տնօրենի հաշվետվությունների լսումը,

ժբ) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,

ժգ) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի ընտրությունը,

ժդ) օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացումը:

Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին:

39. Խորհրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

40. Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները,

բ) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք,

գ) կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը:

Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները` իրենց կազմից:

41. Նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները խորհրդի որոշմամբ կատարում է անդամներից մեկը:

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ


42. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը: Տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:

43. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի:

44. Հիմնադրամի տնօրենն առաջին անգամ պաշտոնի է նշանակվում հիմնադրի կողմից:

45. Տնօրենը նշանակվում է 4 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:

Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով և սույն կանոնադրությամբ:

46. Հիմնադրամի տնօրենը`

ա) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, հիմնադրամի անունից կնքում է գործարքներ,

բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,

գ) գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր,

դ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում՝ աշխատանքային),

ե) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվներ,

զ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպչական կառուցվածքը և հաստիքացուցակը.

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

ը) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին,

թ) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,

ժ) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

47. Տնօրենն այլ կազմակերպությունում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոն` միայն խորհրդի համաձայնությամբ:

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


48. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ, հարկային և այլ պարտադիր վճարների հաշվարկներ ու հայտարարագրեր:

49. Տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին ու այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար` օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

50. Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը կատարվում է անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում: Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

51. Հիմնադրամի կողմից օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասության սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:

52. Հիմնադրամը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել`

ա) հաշվետվություն իր գործունեության մասին,

բ) իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները,

գ) ֆինանսական հաշվետվությունների մասին աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը (եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը):

53.Հիմնադրամը հաշվետվությունը հրապարակելուց հետո 15 օրվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվությունները թերի հրապարակելու դեպքում հիմնադրամը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից զգուշացվում է թերությունների վերացման մասին:

X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ


54. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի միացման և միաձուլման ձևով, խորհրդի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

55. Հիմնադրամը լուծարելու մասին որոշումը կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամը լուծարվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

56. Լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև պարտատերերի նկատմամբ պարտավորություններ չունենալու դեպքում հիմնադրամի գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը, իսկ դրա անհնարինության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
 ապրիլի 28-ի N 799-Ն որոշման


Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ


ՀՀ վարչապետ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2 ներկայացուցիչ

ՀՀ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ

ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ

ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ

ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ

Հասարակական կազմակերպությունների և տնտեսական ընկերությունների (ընկերակցությունների) 2 ներկայացուցիչ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
 ապրիլի 28-ի N 799-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԴՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ

Գնման տարեթիվը

Հիմնական միջոցների անվանումները

Քանակը

Միավորի հաշվեկշռային արժեքը

Ընդամենը հաշվեկշռային արժեքը

1

2

3

4

5

6

1.

2003 թ.

«ՎԱԶ-21200» ՆԱԴԵԺԴԱ

1

4,304,132

4,304,132

2.

2003 թ.

«ԳԱԶ-3102-121»

1

3,667,080

3,667,080

3.

2001 թ.

Համակարգիչ Compaq Desktop EX Series MT

3

-

-

4.

2001 թ.

Համակարգչային մոնիտոր «S510 15»

3

-

-

5.

2001 թ.

Հոսանքի կուտակիչ-մարտկոց KIN625AP

3

-

-

6.

2002 թ.

 Համակարգիչ Fujitsu Siemens` ներառյալ համակարգչային մոնիտոր-17'' HP720 և հոսանքի կուտակիչ-մարտկոց APC500VA

1

59,904

59,904

7.

2002 թ.

Համակարգիչ Compaq Presario PIV (note book)

1

122,112

122,112

8.

2003 թ.

Համակարգիչ Compaq P(IV)d230` ներառյալ համակարգչային մոնիտոր HP 17D''(LSD), հոսանքի կուտակիչ-մարտկոց XCESS

3

502,441

1,507,323

9.

2003 թ.

Համակարգիչ Compaq P(IV)d230` ներառյալ համակարգչային մոնիտոր HP 15D''(LSD), հոսանքի կուտակիչ-մարտկոց XCESS

3

444,101

1,332,303

10.

2001 թ.

Տպող սարք HP LJ 1200

1

-

-

11.

2002 թ.

Սկաներ HPSJ7450, արտաներածիչ սարք

1

41,472

41,472

12.

2003 թ.

Համակարգչային ցանց COMPAX PS2216

1

78,660

78,660

13.

2004 թ.

Տպող սարք HP LJ 1015

1

116,000

116,000

14.

2004 թ.

Համակարգչային սերվեր HP Server Proli DL 140` ներառյալ HP S7500 17D CRT մոնիտոր, ստեղնաշար, մկնիկ

1

786,496

786,496

15.

2004 թ.

Համակարգիչ HP COMPAQ dx2000` ներառյալ մկնիկ, ստեղնաշար, մոնիտոր HP Flat Panel Monitor L1530 15D

1

534,524

534,524

16.

2004 թ.

Դյուրակիր ծնկադիր համակարգիչ HP nx9110` ներառյալ պայուսակ, FDD

1

707,673

707,673

17.

2004 թ.

Տպող սարք HP LJ 2300n

1

369,558

369,558

18.

2004 թ.

Տպող սարք HP LJ 1320n

1

138,692

138,692

19.

2004 թ.

Տպող սարք HP DeskJet 1220c

1

112,849

112,849

20.

2004 թ.

Պատճենահանող սարք Xerox Digital Copier DC420` ներառյալ Xerox Digital Copier DC420 Desktop with ADF, Documents and Kit, Stend, Second Paper Tray

1

1,402,464

1,402,464

21.

2004 թ.

APS UPS Smart 1000VA (SU1000INET)

1

170,133

170,133

22.

2004 թ.

APS UPS Back 650VA (BK650MI)

1

57,391

57,391

23.

2004 թ.

Գրասենյակային ներքին հեռախոսակցության սարք Panasonic KX-TA308

1

303,694

303,694

24.

2004 թ.

Ֆաքսի ապարատ  Panasonic KX-FP342

1

188,001

188,001

25.

2001 թ.

Բջջային հեռախոսի ապարատ Ericsson T10

1

35,343

35,343

26.

2003 թ.

Բջջային հեռախոս NOKIA-3310

1

81,765

81,765

27.

2001 թ.

Հեռախոսի ապարատ Panasonic TS 10

1

23,744

23,744

28.

2001 թ.

Հեռախոս (Panasonic)

3

9,677

29,031

29.

2001 թ.

Դիկտոֆոն Panasonic A300

1

23,447

23,447

30.

2002 թ.

Տեսախցիկ Sony DCR-TRV330E

1

409,190

409,190

31.

2001 թ.

Օդափոխիչ

1

18,700

18,700

32.

2003 թ.

Օդափոխիչ

2

4,345

8,690

33.

2003 թ.

Թեյնիկ Moulinex Lirys

1

20,385

20,385

34.

2003 թ.

Տաքացուցիչ Nobel

3

35,420

106,260

35.

2004 թ.

Ջեռուցիչ Aftronn 11սեկցիա (original)

4

71,250

285,000

36.

2004 թ.

Թվային լուսանկարչական ապարատ Olympus D580

1

313,335

313,335

37.

2004 թ.

Փաստաթղթերի պարուրակային կարիչ Better Star 2000

1

216,924

216,924

38.

2004 թ.

Ցանցային հեռախոս Panasonic KX-T7730

3

77,129

231,387

39.

2004 թ.

Գծային հեռախոս Panasonic KX-TS500

6

28,923

173,538

40.

2003 թ.

Տնօրենի գրասեղան Ե1900. Լ800. Բ 770մմ

3

145,320

435,960

41.

2003 թ.

Դիմադիր սեղան` տնօրենի սեղանի համար Ե600. Լ700 .Բ720մմ

3

25,200

75,600

42.

2001 թ.

Սեղանի դիմային կցորդ

1

16,662

16,662

43.

2003 թ.

Կողմնադիր սեղան` տնօրենի սեղանի համար Ե1000.Լ600.Բ720մմ

3

31,080

93,240

44.

2001 թ.

Սեղանի կցորդ

2

16,646

33,292

45.

2003 թ.

Աշխատանքային սեղան` 3 դարակով

8

58,800

470,400

46.

2001 թ.

Սեղան` 3 դարակով

5

26,575

132,875

47.

2003 թ.

Նիստերի սեղան` կիսաշրջանաձև եզրային կցորդով Ե2500.Լ1100.Բ750մմ

1

126,000

126,000

48.

2001 թ.

Համակարգչային սեղան

3

12,265

36,795

49.

2003 թ.

Պահարան գրքերի և հագուստի` ապակե և փայտե փեղկերով Ե1300.Լ480.Բ800մմ

5

109,200

546,000

50.

2003 թ.

Պահարան գրքերի` ապակե փեղկերով Ե800.Լ480.Բ1800մմ

2

75,600

151,200

51.

2001 թ.

Գրապահարան` ապակիներով

3

29,787

89,361

52.

2001 թ.

Չհրկիզվող պահարան

1

8,761

8,761

53.

2003 թ.

Ֆայլ կաբինետ սահող դարակով Ե480.Լ600.Բ700մմ

7

47,040

329,280

54.

2001 թ.

Բազկաթոռ` մետաղյա հիմքերով

2

29,203

58,406

55.

2003 թ.

Բազկաթոռ տնօրենի` պտտվող, մինչև 150 կգ քաշի համար Ե450. Լ450. Բ400 հենակ Լ450. Բ600մմ

3

92,400

277,200

56.

2003 թ.

Բազկաթոռ աշխատանքային` պտտվող, հենակով,  մինչև 120կգ քաշի համար

8

44,520

356,160

57.

2001 թ.

Աթոռ (կոշտ հենակով)

12

3,796

45,552

58.

2003 թ.

Աթոռ գրասենյակի` մետաղե հիմքերով, մինչև 120կգ քաշի համար

35

26,880

940,800

59.

2001 թ.

Գրատախտակ

1

15,768

15,768

60.

2004 թ.

Շերտավարագույր

29.7

4,928

146,362

 

 

                Ընդամենը 

 

 

22,362,874

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան