Գլխավոր տեղեկություն
Номер
N 1645-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.11.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2006
Дата вступления в силу
28.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2006 թվականի N 1645-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված ժնևյան գործողությունների ծրագրից բխող ազգային հայեցակարգի նախագծի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար (համաձայնությամբ):

 

2. Սույն որոշման 1-ին կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների թեկնածությունները:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը մշակել տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված ժնևյան գործողությունների ծրագրից բխող ազգային հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան