Գլխավոր տեղեկություն
Номер
N 423-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2006
Дата вступления в силу
12.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 423-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ ինքնաշեն շշալցման սարքավորումները (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր` համաձայն հավելվածի:

1.2. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2005 թվականի սեպտեմբերի 26-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ համաձայն հավելվածի.

բ) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ համաձայն հավելվածի:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

1.4 Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

1.6. Սահմանել, որ սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության (նախկինում «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող)` Երևան քաղաքի Դավթաշենի 4-րդ թաղամասում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` օբյեկտ) մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի փետրվարի 20-ին շուկայական մեթոդով գնահատված օբյեկտի արժեքը` 2950 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցվող օբյեկտի նվազագույն գինը՝ 2950 հազ. դրամ.

գ) որ մրցույթի հաղթողին է մասնավորեցվում նաև օբյեկտի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, օբյեկտի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի և սույն որոշման 2.2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված վճարումների կատարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել օբյեկտի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 180000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա) օբյեկտի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) շինարարության ավարտման ժամկետը:

2.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` օբյեկտի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. ապրիլի 6
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
մարտի 23-ի N 423-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՇԵՆ ՇՇԱԼՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Մեկ միավորի
գնահատված
արժեքը
(դրամ)

Մեկ միավորի
մեկնարկային
գինը
(դրամ)

1.

CO գազի բալոն

հատ

4

3000

3000

2.

Թափանցիկ պոլիէթիլենային թաղանթ

կգ

2

300

300

3.

Զատիչ (սեպարատոր)

հատ

1

25000

25000

4.

Լիցքավորման սարք

հատ

1

3000

3000

5.

Կտրող և փաթեթավորող սարք

լրակազմ

1

2000

2000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան