Գլխավոր տեղեկություն
Номер
N 434-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2006
Дата вступления в силу
13.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 434-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացնել 572.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային ապրանքներ և նյութեր» հոդվածով` 294.1 հազ. դրամ և «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով` 278.5 հազ. դրամ):

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված 572.6 հազ. դրամի չափով ավելացնել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխիկ ձևով իրականացվող ծախսերի 2006 թվականի տարեկան չափաքանակը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցները հատկացվում են սույն որոշման հիման վրա՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր ներկայացնելու:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. ապրիլի 10
Երևան