Գլխավոր տեղեկություն
Номер
N 949-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2006
Дата вступления в силу
14.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2006 թվականի N 949-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Հակոբ Ասոյանին` 60.0 հազ. դրամ, Աշոտ Բաղդասարյանին` 150.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Վլադիմիր Զաքարյանին` 30.0 հազ. դրամ, Արսեն Գրիգորյանին` 90.0 հազ. դրամ, Գարեգին Սարգսյանին` 60.0 հազ. դրամ, Սուսաննա Ասլանյանին` 60.0 հազ. դրամ, Ավագ Մկրտչյանին` 120.0 հազ. դրամ, Հրաչիկ Գևորգյանին` 180.0 հազ. դրամ, և Գրիշա Հասրաթյանին` 30.0 հազ. դրամ վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 810.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հուլիսի 11
Երևան