Գլխավոր տեղեկություն
Номер
N 865-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.10.2006-16.11.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.881
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.07.2005
Дата вступления в силу
30.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.05.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 865-Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ`

ա) «Զվարթնոց» մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայանների տարածքները` այդ օդանավակայաններով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դեպքում, ինչպես նաև «Զվարթնոց» մաքսատանը հաշվառված արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից ապրանքների տեղափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.

բ) միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.

գ) Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Երևանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները.

դ) Սյունիքի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքները.

ե) Գուգարքի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները.

զ) Շիրակի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Շիրակի մարզի վարչական տարածքը.

է) ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը:

(2-րդ կետը լրաց. 22.09.06 N 1330-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 29
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 865-Ն որոշման

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե` քաղ. Երևան, Մովսես Խորենացու 3,7

Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10 ա

«Զվարթնոց» մաքսատուն` քաղ. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան

Արարատյան տարածաշրջանային մաքսատուն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10

Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետ` ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Նոր Հաճն, Թորոզյան 7

Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն` ՀՀ Սյունիքի մարզ, Շաքիի համայնք

Մեղրու մաքսային կետ` ՀՀ Սյունիքի մարզ, Կարճևանի համայնք

Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն` ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Մոսկովյան 44

Բագրատաշենի մաքսային կետ` ՀՀ Տավուշի մարզ, Բագրատաշենի համայնք

Այրում-Ջիլիզայի մաքսային կետ` ՀՀ Լոռու մարզ, «Այրում» ե/գ կայարան, Լոռու մարզ, Ալավերդու համայնք, Մադան թաղամաս

Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ` ՀՀ լոռու մարզ, Ձորամուտի համայնք, գյուղ Գոգավան, Լոռու մարզ, Պրիվոլնոյեի համայնք

Շիրակի տարածաշրջանային մաքսատուն` ՀՀ Շիրակի մարզ, քաղ Գյումրի, Մովսես Խորենացու 1, 2

Բավրայի մաքսային կետ` ՀՀ Շիրակի մարզ, Բավրայի համայնք

«Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ` ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, «Շիրակ» օդանավակայան

Միջազգային ճանապարհային փոխադրումների մաքսատուն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10


(Հավելվածը փոփ. 22.09.06 N 1330-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան