«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1603-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 656-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1113-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 656-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման`
ա) 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը «ընտրված անձինք» բառերից հետո լրացնել «և Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված փախստական ընտանիքները:» բառերով.
բ) 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը «մասնաշենքում» բառից հետո լրացնել «և Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքների ցուցակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կառուցվող N 30 դպրոցի մարզադահլիճի շինարարական հրապարակի տարածքում գտնվող ժամանակավոր շինություններում բնակվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրների լուծման մասին» N 1113-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետը «Եղիկյան Թամարայի» բառերից հետո լրացնել «ընտանիքի մի մասի` Եղիկյան Պետրոսի ընտանիքի,» բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային |
Ծրագրերի և կատարողների |
Կապիտալ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները | ||||
խումբը |
ենթա- |
կապիտալ |
կապիտալ |
նախագծահե- |
այլ | ||
08 | 02 | 07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով |
|
||||
այդ թվում` Փախստական ընտանիքներինվկայագրերի տրամադրում |
|||||||
այդ թվում` |
(70450.0) | (70450.0) | |||||
08 | 02 | 07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով |
|||||
այդ թվում` |
|||||||
այդ թվում` Երևան քաղաքի Կ. Ուլնեցուփողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնա- շենքում բնակվող 8 փախստական ընտանիքին վկայագրերի տրամադրում |
70450.0 | 70450.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրերի և կատարողների անվանումները | Տարի | |
խումբը | ենթա- խումբը | ||
08 | 02 | 07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով |
|
այդ թվում` |
|||
այդ թվում` ՀՀ Կոտայքի մարզ |
(70450.0) | ||
08 | 02 | 07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով |
|
այդ թվում` Փախստական ընտանիքներին վկայագրերիտրամադրում |
|||
այդ թվում` |
70450.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|