Գլխավոր տեղեկություն
Номер
N 1603-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.29/61(516) Հոդ.1252
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2006
Дата вступления в силу
30.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1603-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 656-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1113-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 656-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման`

ա) 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը «ընտրված անձինք» բառերից հետո լրացնել «և Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված փախստական ընտանիքները:» բառերով.

բ) 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը «մասնաշենքում» բառից հետո լրացնել «և Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքների ցուցակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կառուցվող N 30 դպրոցի մարզադահլիճի շինարարական հրապարակի տարածքում գտնվող ժամանակավոր շինություններում բնակվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրների լուծման մասին» N 1113-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետը «Եղիկյան Թամարայի» բառերից հետո լրացնել «ընտանիքի մի մասի` Եղիկյան Պետրոսի ընտանիքի,» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 16-ի N 1603-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Կապիտալ
ծախսերի
ընդհանուր
ծավալը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները
նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները`
փակագծերում)

խումբը

ենթա-
խումբը

կապիտալ
շինարա-
րություն

կապիտալ
նորոգում

նախագծահե-
տազոտական,
երկրաբանա-
հետախուզական
և գեոդեզիա-
քարտեզա-
գրական
աշխատանքներ

այլ
կապիտալ
ծախսեր

08 02 07. Բնակարանային ապահովում`
բնակարանների գնման
վկայագրերի տրամադրման
միջոցով
 

 

      
    

այդ թվում`

Փախստական ընտանիքներին
վկայագրերի տրամադրում
         
   

այդ թվում`
ՀՀ Կոտայքի մարզ

(70450.0)       (70450.0)
08 02 07. Բնակարանային ապահովում`
բնակարանների գնման
վկայագրերի տրամադրման
միջոցով
         
   

այդ թվում`
Փախստական ընտանիքներին
վկայագրերի տրամադրում

          
   

այդ թվում`

Երևան քաղաքի Կ. Ուլնեցու
փողոցի N 68 հասցեում գտնվող
հանրակացարանային մասնա-
շենքում բնակվող 8
փախստական ընտանիքին
վկայագրերի տրամադրում
70450.0       70450.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 16-ի N 1603-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման
Ծրագրերի և կատարողների անվանումները Տարի
խումբը ենթա-
խումբը
08 02 07. Բնակարանային ապահովում` բնակարանների
գնման վկայագրերի տրամադրման միջոցով
 
   

այդ թվում`
Փախստական ընտանիքներին վկայագրերի
տրամադրում

 
   

այդ թվում`

ՀՀ Կոտայքի մարզ
(70450.0)
08 02 07. Բնակարանային ապահովում` բնակարանների
գնման վկայագրերի տրամադրման միջոցով
 
   

այդ թվում`

Փախստական ընտանիքներին վկայագրերի
տրամադրում
 
   

այդ թվում`
Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի N 68
հասցեում գտնվող հանրակացարանային
մասնաշենքում բնակվող 8 փախստական
ընտանիքին վկայագրերի տրամադրում

70450.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան