Գլխավոր տեղեկություն
Номер
N 56
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.24/4(37)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
05.02.1998
Дата вступления в силу
05.02.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
 5 փետրվարի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 1998 թվականի N 56
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Լույս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 202 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. «Լույս» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել երիտասարդական հանրակացարանը (քաղ. Երևան, Քանաքեռի ՀԷԿ, 16), ընտանեկան հանրակացարանը (քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., 7) և դրանք մեկամսա ժամկետում սահմանված կարգով հանձնել Երևանի Արաբկիրի թաղային համայնքին` սեփականության իրավունքով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 5-ից: 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան