Գլխավոր տեղեկություն
Номер
N 614
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.1999-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.31/33
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.1997
Дата вступления в силу
10.01.1998

041.0614.30.12.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի N 614
քաղ. Երևան

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հարկային ապառքների կրճատման նպատակով.

1. Ստեղծել հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհուրդ և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Հաստատել հարկային ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների ապառքների մարման մեխանիզմների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագրքում սահմանել պատասխանատվություն բանկերի կողմից վճարումների կատարման` օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտման համար` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից տրված եռամսյակային տեղեկությունների հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 19.02.98 N 113)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թվականի
դեկտեմբերի 30-ի N 614 որոշմամբ


Կ Ա Զ Մ

 

հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհրդի


Վ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Շիրխանյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
Լ. Պետրոսյան - ՀՀ օպերատիվ հարցերի նախարար
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Հ. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Դ. Զադոյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Ռ. Տոնոյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար
Հ. Հովհաննիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Գ. Շահբազյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար
Ս. Այվազյան - ՀՀ պետական եկամուտների նախարար
Զ. Սարգսյան - ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Գ. Արզումանյան - խորհրդի քարտուղար

 


(կազմը լրաց. 19.02.98 N 113, խմբ. 07.05.98 N 228, 18.12.98 N 737, 21.06.99 N 373, լրաց. 01.07.99 N 393)


 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թվականի
դեկտեմբերի 30-ի N 614 որոշմամբ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ԺԱՄԿԵՏ

1

2

3

1. Ի կատարումն ՀՀ կառավարության 1996թ. հուլիսի 25-ի թ. 34 արձանագրության 2-րդ կետի բ) ենթակետի ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած «ՀՀ նախարարությունների (վարչությունների, գերատեսչությունների) կողմից իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում ապառքների առաջացման պատճառների և դրանց աճի կանխարգելման միջոցառումների ուսումնասիրության վերլուծության մեթոդական ցուցումներին» համապատասխան ուսումնասիրությունների պարբերաբար անցկացում և արդյունքների մասին տեղեկանքների ներկայացում


ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ կապի նախարարություն
ՀՀ տրանսպորտի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն

պարբերաբար, մինչև յուրաքանչյուր եռամսյակին (ամսվան)հաջորդող ամսվա քսաներորդ օրը

2. Խոշոր (20 մլն դրամից ավելի գումարով) ապառքատեր այն ձեռնարկությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որոնց ապառքները գերազանցում են հաշվարկված հարկերի 20 տոկոսը:

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ կապի նախարարություն
ՀՀ տրանսպորտի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

01.02.98.

3. Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հարկային կարգապահության ուսումնասիրում և հարկային ապառքների աճ թույլ տված ձեռնարկությունների տնօրենների հետ կնքված կոնտրակտների լուծարում և այդ ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման ընթացակարգերի հարուցման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն


ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ կապի նախարարություն
ՀՀ տրանսպորտի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ հարկային տեսչություն

01.02.98.

4. Հողի հարկի և գույքահարկի գանձման աշխատանքներին օժանդակում և դրանց կազմակերպման կատարելագործման ուղիների վերաբերյալ առաջարկությունների  ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն


ՀՀ մարզպետներ
Երևանի քաղաքապետ

01.02.98.

5. Քաղաքացիների հարկային ապառքների բռնագանձումը նրանց գույքի վրա տարածելու վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն


ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հարկային տեսչություն

01.02.98.

6. Կանխիկ դրամաշրջանառության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն


ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ

01.02.98.

7. Բյուջետային ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում` դրանց ուշացումները բացառելու առումով, և այդ նպատակով «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն


ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն

01.02.98.

8. Սեփականաշնորհվող ձեռնարկությունների հարկային ապառքների մարման առանձնահատուկ մեխանիզմների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն


ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ սեփականաշնորհման նախարարություն
ՀՀ հարկային տեսչություն

01.02.98.

9. Հարկատուների գույքի բռնագանձման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն


ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ հարկային տեսչություն

01.02.98.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.07.1999, N 393 26.07.1999, N 614
21.06.1999, N 373 03.07.1999, N 614
18.12.1998, N 737 01.01.1999, N 614
07.05.1998, N 228 25.05.1998, N 614
19.02.1998, N 113 10.03.1998, N 614
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան