Գլխավոր տեղեկություն
Номер
N 925-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.12.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.1283
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.11.2006
Дата вступления в силу
07.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2006 թվականի N 925-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» և «Համայնքի իրավական ակտերի ժողովածու» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և հիմնարկներին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

ա) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետերով՝

«4.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

4 օրինակ».
  բ) որոշման NN 1, 2 և 3 հավելվածների 24-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն

2 օրինակ».

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման NN 1, 2 և 3 հավելվածների 27-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 28
Երևան