Գլխավոր տեղեկություն
Номер
N 1565-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.11.2006
Дата вступления в силу
12.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2006 թվականի N 1565-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1753-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» N 1753-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

որոշմամբ հաստատված հավելվածի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմում`

ա) 2-րդ տողում «ԱՊՀ ռազմական համագործակցության համադրման շտաբում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր» բառերը փոխարինել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«Գ. Մարտիրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պայմանագրաիրավական բաժնի պետ, փոխգնդապետ

Կ. Կրիտյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ»։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 8
Երևան